Ամուսինների` անկողնում պարտադիր շնչադիմակով ու ձեռնոցով լինելու վերաբերյալ. մնում է պարետատան այդ որոշումը

«Հիմա, այո, կորոնավիրուսի, ըստ էության, նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է…»,- օրերս հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, գերագույն գլխավոր դեմագոգ Նիկոլ Փաշինյանը:

Ներկա իրավիճակը նոր կորոնավիրուսի նոր բռնկում չէ, այլ եղած բռնկման շարունակությունն ու սաստկացումը, բայց մնացյալի մասով, որ շատ վտանգավոր իրավիճակ է, Փաշինյանը ճիշտ է ասում: Թե՛ հիվանդության, թե՛ մահվան դեպքերն առաջիկայում կտրուկ աճելու են:

Պարզվեց, որ նոր կորոնավիրուսը սովորական շուն չէ, նույնիսկ սովորական գամփռ չէ, բայց միամիտ Նիկոլ Փաշինյանն ու նրա ձեռամբ ՀՀ առողջապահության նախարար կարգված, միամիտ Արսեն Թորոսյանը չգիտեին այդ մասին, ինչի հետևանքով հպարտ և ոչ հպարտ քաղաքացիներս ընկել ենք կրակը: Միամի՞տ էին… Չգիտեի՞ն…

«Կորոնավիրուսը ում շուննա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի» (ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյան), «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա» (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյան), ինչպես նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նմանաբնույթ այլ հայտարարություններին` «Կորոնավիրուսային վարակի ներթափանցման տեսակետից Հայաստանը գտնվում է ցածր ռիսկային գոտում», «Բերովի դեպքերը վտանգ չեն ներկայացնում», «Կարանտինը արդարացված միջոց չէ, արդյունավետ միջոց չէ և նույնիսկ նպաստում է վարակի արագ տարածմանը», արդեն անդրադարձել ենք այս թեմայով մեր նախորդ` «Հայաստանը` աղետի առջև. COVID-19-ին առնչվող իշխանությունների հանցավոր քաղաքականության հետևանքները» վերլուծականով:

Նկատի ունենալով Փաշինյանի, Թորոսյանի նաև այլ հայտարարություններ, գործողություններ, ինչպես նաև նրանց կողմից (նույնը կարելի է ասել նաև պարետ Տիգրան Ավինյանի առնչությամբ) հանցավոր անգործության մի շարք դրսևորումներ, երբ խիստ անհրաժեշտ էր համապատասխան քայլեր կատարելը, այն կարծիքն էի հայտնել կամ, առնվազն, չէի բացառել, որ վարչապետի և առողջապահության նախարարի պաշտոններն զբաղեցնողները վերոնշյալ հայտարարությունները կատարել են միտումնավոր, որոշակի նպատակով, այսինքն` նոր կորոնավիրուսի առնչությամբ նրանց հանցավոր քաղաքականությունն ունի նպատակ:

Նպատակի առումով ոմանք կարծում են, թե մի կողմից նոր կորոնավիրուսի, դրա տարածման դեմ պայքարի, վարակման ու մահվան դեպքերը հնարավորինս կանխելու և նվազեցնելու աշխատանքների երևութականություն, այսինքն` արտաքին տպավորություն, թվացյալ պատկեր ստեղծելով, մյուս կողմից ճիշտ հակառակ կերպ վարվելով (ինչը, ի դեպ, տողերիս հեղինակն ավելի վաղ փաստել է), Փաշինյանը, Թորոսյանը և ուրիշներ նպատակ ունեն հասնել Հայաստանում հիվանդության հաստատված դեպքերի մեծ քանակների, որպեսզի համավարակի դեմ պայքարելու, դրա հետագա տարածում թույլ չտալու, հիվանդներին բուժելու, տուժածներին օգնելու պատրվակով արտերկրից միլիոնավոր դոլարներ ստացվեն և… Շարունակությունը, կարծում եմ, արդեն հասկացաք:

Չբացառելով վերոնշյալի հնարավորությունը, անձամբ հակված եմ կարծելու կամ ենթադրելու, որ Փաշինյանն ու Թորոսյանը կատարում են արևմտյան ինչ-որ պետության, կենտրոնի կամ կազմակերպության (չգիտեմ`300-ի կոմիտեի, Սորոսի հիմնադրամի, ամերիկացի բիզնես մագնատ, միլիարդատեր Բիլ Գեյթսի «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի. մասոնների թե մեկ այլ) կամքը, հանձնարարությունները, հրահանգները:

Խոսքն այն ուժի մասին է, որը կանգնած է նոր կորոնավիրուսը նանոտեխնոլոգիաներով զինված գերհզոր լաբորատորիայում արհեստական ճանապարհով ստանալու ետևում, և որի նպատակը հասնելն է աշխարհում COVID-19-ով հիվանդության ու դրանից մահվան դեպքերի ահավոր ցուցանիշների, որպեսզի դրանցով առաջացնի ոչ թե անիրական (այսինքն` չեղած դեպքերի, շինծու թվերի), այլ միանգամայն իրական հիմքեր ունեցող այնպիսի խուճապ, որ մարդկության գերակշիռ մեծամասնությունը համաձայնի պարտադիր պատվաստումների ծրագրին, իսկ դրանց դեմ արտահայտվողների, պայքարողների գլուխը ջարդի ձեռքի տակ ընկած առաջին իսկ հարմար առարկայով:

Եթե վերոնշյալ կարծիքը կամ ենթադրությունը սխալ է, ինչի համար շատ ուրախ կլինենք, ապա Փաշինյանը, Թորոսյանը և պարետը պարտավոր են հիմնավոր և ոչ հակատրամաբանական բացատրություններ տալ իրենց վերոնշյալ և այլ հայտարարությունների, գործողությունների, իսկ մի շարք դեպքերում, երբ անհրաժեշտ էր գործել, հանցավոր անգործության համար (առաջին երկուսի պարագայում` փետրվարից սկսած):

Եթե վերոնշյալ կարծիքը կամ ենթադրությունը սխալ է, ապա Փաշինյանը և ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարտավոր են բացատրություն տալ նաև, թե ինչո՞ւ, երբ համապատասխան վայրերում սոցիալական հեռավորություն պահպանելը, շնչադիմակներ կրելը խիստ անհրաժեշտություններ են, իրենք հանդես են գալիս այնպիսի անտրամաբանական հայտարարություններով հայտարարություններով, կատարում այնպիսի գործողություններ, դրսևորում այնպիսի վարք, որոնք քաղաքացիներին մղում են անլուրջ վերաբերվել վարչապետի և առողջապահության նախարարի պաշտոնները զբաղեցնողների, պարետ կարգված Տիգրան Ավինյանի` շնչադիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջներին, արհամարհել դրանք, ընդհանրապես չհավատալ դրանց անհրաժեշտությանը:

Ուշադրություն դարձնենք թեկուզ ամենավերջին իրադարձություններին. Փաշինյանը և այլ իշխանավորներ պահանջում են պարտադիր շնչադիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն, և շատ ճիշտ են անում, որովհետև դրանք խիստ անհրաժեշտություններ են: Բայց մյուս կողմից հենց իրենք չեն հետևում սահմանված կարգին, իրենց իսկ հորդորին ու պահանջին:

Վերը նշվածի արդյունքում` շատ մարդիկ մտածում են, թե, ուրեմն, վտանգ իսկապես չկա, COVID-19-ը վտանգավոր կամ այնքան էլ վտանգավոր չէ, հիվանդության ու մահվան թվերն իսկապես ուռճացված են: Փաշինյանը և ուրիշներ այսպիսով բազմահազար քաղաքացիների մղում են հավատալու հիշյալ կեղծիքը միտումնավոր տարածող սրիկաների խմբին, ինչպես նաև առանց չար դիտավորության նույնը տարածող տգետներին, անիրազեկներին, խաբվածներին:

Ոմանք իրենց սրիկայության մեջ էլ ավելի առաջ գնալով, ուրիշներն էլ տուրք տալով մառազմին, նույնիսկ հայտարարում ու պնդում են, թե նոր կորոնավիրուս ու դրանով վարակվածներ, հիվանդությունից մահացածներ ընդհանրապես չկան, պաշտոնական թվերին ու տեղեկություններին ընդհանրապես պետք չէ հավատալ: Խաբվածներից, մառազմի մեջ գտնվողներից շատերը դրանում արդեն այնքան են համոզված, որ նրանց իրականությունը ներկայացնելու, բացատրելու փորձերը դառնում են զուր: Ահա թե այսօր ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող և ողբալի ինչ իրավիճակում ենք հայտնվել:

Երբ Փաշինյանը մայիսի 24-ի իր տեսաուղերձով հայտարարեց, որ այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով, պարետատան որոշմամբ պետք է ցանկացած մեքենայում գտնվող  ուղևորը և վարորդը լինեն դիմակներով, և կապ չունի՝ այդ մարդիկ մեկ ընտանիքի անդամներ են, հարազատներ կամ ամուսիններ, հակառակ պարագայում դա հանգեցնելու է խստագույն վարչական պատասխանատվության, չէ՞ր գիտակցում, իրեն հաշիվ չէ՞ր տալիս, որ պարետատան հակատրամաբանական այդ որոշումը և իր հայտարարությունը հասարակության վրա ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենալու, որովհետև այդ պահանջը որքան էլ ճիշտ է այլոց պարագայում, միանգամայն սխալ է նույն ընտանիքի անդամների պարագայում, որոնք տանը, նույն հարկի տակ և այլուր միմյանց հետ շփվում են առանց շնչադիմակների: Թե՞ ավտոմեքենայում իրար կարող են վարակել, բայց դրանից, ասենք, կես ժամ հետո տուն գնալով, այլևս իրար չեն կարող վարակել ու չեն վարակի…

Ոմանք արդեն պարետին ու պարետատանը ծաղրելով, հարցնում են, թե վերջինս ե՞րբ է որոշում կայացնելու ամուսինների` անկողնում պարտադիր շնչադիմակով ու ձեռնոցով լինելու վերաբերյալ: Երբ անհրաժեշտ պահանջների հետ ներկայացվում են նաև անհեթեթ, անտրամաբանական պահանջներ (սա հոգեբաններին հայտնի ու հասկանալի նուրբ տեխնոլոգիա է), հասարակությունը մեծամասնությամբ հակվում է այդ բոլոր պահանջներն ամբողջությամբ չկատարելուն, ինչն ամեն օր տեսնում ենք մեր առօրյայում, վտանգավոր ու գնալով ահագնացող հետևանքները` նույնպես:

Հիշենք նաև Արցախում Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և այլոց հայտնի ուտուշ-խմուշը` սոցիալական հեռավորության պահանջի կոպիտ խախտմամբ, որի առնչությամբ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի անհեթեթ, տրամաբանությունից բոլորովին դուրս պատճառաբանությանը դեռ առանձին կանդրադառնանք:

Այն, որ այդ պարտադիր պատվաստումներն ունենալու են մարդկության քանակի կրճատման նպատակ` նրանց ամլացնելու, քաղցկեղ, ինֆարկտ, ինսուլտ, շաքարային դիաբետ, վիժումներ և (կամ) մեռելածնություն առաջացնելու միջոցով, կարծում ենք, ընթերցողների գոնե մի մասն արդեն իրազեկված է: Ընդ որում, ինչպես սպասելի է, վերոնշյալ հետևանքներն ի հայտ կգան պատվաստումից ոչ թե անմիջապես հետո (հո հիմա՞ր չեն), այլ ամիսներ կամ տարիներ անց, երբ ինչ-որ բան անելու համար չափազանց ուշ կլինի, իսկ եթե դրանք դրսևորվեն պատվաստումից, ասենք, 10 տարի հետո, գուցե հնարավոր չլինի նաև ապացուցել, քանզի և քաղցկեղը, և մյուսները, ինչպես հայտնի է, ունեն բազմաթիվ պատճառներ:

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը Ֆեյսբուք-ի իր էջում օրերս գրել է

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիսանում է աշխարհում վակցինաների Gavi ալյանսի խորհրդի անդամ:

Gavi ալյանսի հիմնադիրն ու ֆինանսավորողը «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամն է: Այս մասին տեղեկանում ենք անմիջապես կազմակերպության պաշտոնական կայքից:

Gavi-ի պաշտոնական կայքում գրված է, որ կազմակերպության գլխավոր նպատակը պատվաստումների միջոցով ԱՂՔԱՏ երկրներում մարդկանց դիմադրողականության բարձրացումն է:

Չենք թողնելու մեզ և մեր երեխաներին պատվաստես։ Օր առաջ պետք է հեռանաս Արսեն»։

Մարդիկ, որոնք ասպարեզ են նետել «դավադրության տեսություն» եզրույթը կամ ծաղրում են մարդկության դեմ իրագործվող դավադրության մասին արտահայտվողներին, փորձում վարկաբեկել ճշմարտությունը բարձրաձայնողներին, հենց նրա՛նք են, ովքեր իրականացնում են այդ դավադրությունը կամ կատարում իրականացնողների պատվերը, թեկուզ, կամքը:

Արթուր Հովհաննիսյան