Ներկայացրի սցենար, որի պարագայում հենց այս կանոնակարգով և այս կարգավորումներով ունենք խնդիր (տեսանյութ)

Աժ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադառնալով  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթին, դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշեց. «Պարո՛ն Պապիկյան, ես, ուղղակի, ներկայացրեցի սցենար, որի պարագայում հենց այս կանոնակարգով և այս կարգավորումներով ունենք խնդիր: Հինգ կուսակցություն, որոնք անցած կլինեն շեմը, հենց շեմն անցածների մասին է, ով ինչքան հավաքել է, ես բաշխեցի և մենք տեսանք, որ ունենք խնդիր»:

Մանրամասները՝ տեսանյութում