Հայաստանը և հայ ժողովուրդը փորձադա՞շտ (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալել ենք համաճարակաբան, «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանին։

Զրույցի թեման կորոնավիրուսային համավարակն է։ Մեր զրուցակիցը անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին, ընդգծեց, որ դրանք այնքան էլ իրատեսական չեն՝ չժխտելով, որ այո, կորոնավիրուս գոյություն ունի, սակայն Հայաստանում տվյալները ճոխացված են ներկայացվում հանրությանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը կոչված է անդամ պետությունների ժողովուրդների առողջապահությունը բարձրացնել ամենաբարձր մակարդակի, մեր հյուրի դիտարկմամբ՝ արդեն վստահություն չի ներշնչում։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրերս նշել էր, որ հնարավոր է գնանք խորը սորտավորման, ինչպես անում են պատերազմի ժամանակ։

Նշենք, որ հիվանդների տեսակավորումը բարդ գործընթաց է, որով պիտի զբաղվեն լուրջ և բանիմաց մասնագետներ։ Գրիգոր Գրիգորյանը հույս հայտնեց, որ մեր բուժաշխատողները չեն գնա այդ քայլին և կգնահատեն յուրաքանչյուր հիվանդի կյանքը։

Մանրամասները՝ տեսանյութում