Մարդիկ երկրում տիրող ծանր իրավիճակից լուրջ նեղված՝ նյարդայնացած են, և իշխանություների յուրաքանչյուր՝ ինքնավստահ և «բռի» ուժային գործողությունները կարող են հանգեցնել շատ վատ հետևանքների

Այն, ինչ կատարվում է այս օրերին Կապանում, Քաջարանում և առհասարակ Սյունիքի մարզում, առաջացնում է ոչ միայն լրջագույն լարվածություն հասարակության մեջ (սա շատ մեղմ ասած), այլ նաև պահանջում է անհապաղ մի շարք հարցերի պատասխաններ։

1.Ենթարկվել են արդյո՞ք ծեծի և խոշտանգումների երեք ձերբակալված երիտասարդները, և եթե այո, ապա ՀՍՏԱԿ ու՞մ կողմից և ո՞ր պաշտոնյայի հրահանգով։

2.Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ձերբակալությունները և հետագա քննչական գործողությունները իրականացվեցին՝ կոշտ և անհամաչափ ուժ օգտագործելով ։

3.Եվ ի վերջո՝ ինչու՞ մինչև ուշ երեկո, իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք այդպես էլ հստակ և հասկանալի կերպով չբացատրեց, թե ինչո՞վ է պայմանավորված իրավապահների կոշտ գործողություները։

Մի բան կարող եմ ասել․ ախր իշխանությունը պետք է կույր և խուլ լինի, որ չհասկանա շատ պարզ գաղափար՝ արդեն երկար ժամանակ է, ինչ մարդիկ երկրում տիրող ծանր իրավիճակից լուրջ նեղված՝ նյարդայնացած են, և իշխանություների յուրաքանչյուր՝ ինքնավստահ և «բռի» ուժային գործողությունները (կապ չունի, թե ինչ ամպագոռգոռ «լոզունգների» ներքո իրենք իրականացվ են) կարող են հանգեցնել շատ վատ հետևանքների ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այն ինչ կատարվում է այս օրերին Կապանում, Քաջարանում և առհասարակ Սյունիքի մարզում, առաջացնում է ոչ միայն լրջագույն…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 24 мая 2020 г.