Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը

Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց, Սուրբ Աստվածամայրե ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մեր մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի (+102)»: