Անհայրենիք ժողովուրդներ

Պետականություն չունեցող հինավուրց ազգերը

Մեր ժամանակներում կան ժողովուրդներ, որոնք պատմական պատճառներով չունեն սեփական պետությունները: Նրանք միլիոնավոր մարդիկ են, որոնք ունեն իրենց լեզուն, մշակույթը և սովորույթները: Բայց չունեն ամենակարևորը`հայրենիքը:

Քրդեր

Առանց պետականության ամենամեծ ազգը քրդերն են: Նրանց թիվը կազմում է 20-40 միլիոն մարդ: Ապրում են Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում: Հակառակ թյուր կարծիքների, նրանք հիմնականում ոչ արաբական ծագմամբ մահմեդականներ են: Գիտնականները քրդերին էթնիկական մոտիկություն են վերագրում ազերի, հայ, վրացի և հրեա ժողովուրդների հետ: Իսկական քուրդ տղամարդու բնորոշ կերպարը՝  կտորից բաճկոնով, լայն տաբատով և գոտու վրա ամրացված դաշույնով, հիշեցնում է Դիսնեյի հեքիաթի Ալադդինին: Այնուհանդերձ, իրականում նա ֆերմեր կամ հովիվ է, իր ընտանիքի հետ վարում է կիսաքոչվոր կենսակերպ:

Չճանաչված Քրդստանը գտնվում է Մերձավոր Արևելքի կենտրոնում, և դրանով դատապարտված է հավերժ մասնակից լինել սահմանային հակամարտություններին: Այնուամենայնիվ, եղել են նաև հանգիստ տարիներ: Այսպիսով, VII–IX-րդ դարերում արաբական խալիֆայության ժամանակաշրջանում քրդերը իրավունքներով հավասարեցվել են արաբներին: Խալիֆաթում խաղաղություն է տիրել: Սակայն քրդերն այդ ընթացքում այդպես էլ չստեղծեցին իրենց ազգային պետությունը: Խալիֆաթը փլուզվեց: Նրան փոխարինելու եկան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության ձգձգված պատերազմները, երբ քրդերի տիրապետության տակ գտնվող Արդալանի խանությունը ձեռքից ձեռք էր անցնում՝ ժամանակ առ ժամանակ անկախանալով: Այսպես շարունակվեց մինչև  XIX-րդ դարը:

Նշենք, որ քրդերի մեջ կային առաջնորդներ և տոհմեր, որոնք ղեկավարում էին ոչ միայն իրենց խանությունը, այլև այլ ժողովուրդների: Նրանց թվում է նաև հայտնի Սալադինը` XII դարում գրեթե ողջ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի կառավարիչը: XIV-րդ դարի սկզբից քրդական Սաֆավիդների դինաստիան ղեկավարում էր Պարսկաստանի հյուսիսում գտնվող Արդաբիլի  շրջանը: Իսկ 1501-1722 և 1729-1736 թվականներին նրա տիրակալները՝ ամբողջ Պարսկաստանը:

Քուրդ ժողովուրդը ինքնավարությանը մոտեցավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Այդ ժամանակ առաջատար տերությունները քննարկում էին անկախ Քրդստանի ստեղծումը Սևրի պայմանագրի շրջանակներում: Այնուամենայնիվ, գաղափարները չիրականացվեցին: Սակայն գաղափարան այդպես էլ կյանքի չկոչվեց: Այդ ժամանակվանից ի վեր քրդերը այդպես էլ չգտան իրենց «հայրենական տունը»: Իրաքում նրանց հաջողվեց շահել հատուկ իրավունքներ և օրինականացնել իրենց շրջանի ինքնավարությունը: Թուրքիայում ինքնավարության համար պայքարը շարունակվում է մինչ օրս:

Սիխեր

Մորուքավոր տղամարդ հսկայական չալմայով՝ ահա թե ինչ տեսք ունի միջին վճակագրական սիխը: Աշխարհում կա այս ժողովրդի մոտ 20 միլիոն ներկայացուցիչ: Սիխերը ծագումով հյուսիս-արևմտյան Հնդկաստանից են՝ սահմանակից Պակիստանի Փենջաբ նահանգին: Գյուղատնտեսության մեջ սիխերը հասել են մեծ բարձունքների՝ դառնալով Հնդկաստանի ամենահարուստ ժողովուրդներից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ սիխերը գտնվում են մուսուլմանական և հինդու ազդեցության տակ, նրանք ունեն իրենց սեփական  մշակութային ինքնությունը:

Սիխերը դավանում են սիխիզմ՝ կրոն, որի հիմքում հանդուրժողականությունն ու բարությունն են: Աստված մեկ է, և այլ աստվածություններ, ոգիներ, դևեր, դրախտ կամ դժոխք գոյություն չունեն: Մահից հետո մարդը վերադառնում է բնության ծոցը: Աստված ներկայացնում է մարդկային սիրող էություն, որը չի ճանաչում  բարկություն և կրքեր: Սիխի հավատքը արտահայտվում է մեդիտացիայի և աղոթքի միջոցով: Սիխիզմի հետևորդների համար բոլոր մարդիկ եղբայրներ և քույրեր են, որոնք արժանի են հարգանքի և սիրո: Ովքեր եղել են Հնդկաստանում, իզուր չեն ասում. «Եթե օգնություն եք ուզում, խնդրեք Սիխից»:

Սիխիզմի կարևոր տարրը ուրիշների ազատության նկատմամբ հարգանքն է, ինչը ոչ միշտ է փոխադարձ եղել այլադավների կողմից: XIX դարում իշխող Ռանջիտ Սինգը սիխերի տարածքը դարձրեց իսկական կայսրություն, որը վերաճեց ժամանակակից Պակիստանի, Աֆղանստանի և Հնդկաստանի տարածքների: Սակայն գաղութային ժամանակներում կայսրությունը կորսվեց: Երկրորդ աշխարհամարտից հետո երկիրը բաժանվեց երեք պետության՝ Հնդկաստանի, Պակիստանի և Բանգլադեշի:

Անցած դարի 70-ական թվականներին հինդուսների հետ դիմակայության ֆոնին Սիխերի մեջ տարածվեց Հնդկաստանից բաժանվելու և սեփական պետության՝ Հալիստանի ստեղծման գաղափարը: Հնդկաստանի իշխանությանը դուր չեկավ այս սցենարը: Զինված հակամարտությունը տևեց մի ամբողջ տասնամյակ և երկու կողմից զոհվեց մոտ 20 հազար մարդ:

Այժմ Փենջաբում իրավիճակը հանգիստ է. սիխերը խաղաղ ապրում են հնդիկների հետ: Նրանք պաշտպանել են մի շարք հատուկ իրավունքներ, որոնց թվում`կրոնական ինքնավարությունը: Սիխերի ներկայացուցիչների կարող ենք հանդիպել պետական ​​ապարատի աշխատակազմի մեջ, երբեմն բարձր պաշտոններում, իսկ հնդկական բանակի յուրաքանչյուր հինգերորդ սպա սիխ է:

Շարունակելի

Պատրաստեց  Ծովինար Մանուկյանը