Փակահանում հանգստի գոտի է կառուցվում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը ողջունել է Փակահան համայնքում հանգստյան գոտու կառուցումը և խոստացել աջակցել համայնքի ներկայացուցինչներին:

«Փակահանը Քաշաթաղի շրջանի հարավային թևի ամենաաշխատասեր համայնքներից է: Մարդիկ այստեղ զբաղվում են բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ, և արդյունքները շոշափելի են:

Այսօր տեղեկացա, որ համայնքում մասնավոր ներդրմամբ հանգստի գոտի է կառուցվում, ինչը նշանակում է, որ մեր հայրենիքի այդ հատվածում կյանքի որակի բարելավման համար մարդիկ որոշել են հանդես գալ սեփական նախաձեռնությամբ: Բնականաբար, կառավարությունը չի կարող անտարբեր գտնվել, և պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու»,- գրել է նախագահը՝ հավելելեով, որ Կառավարության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունից շահում են պետությունը և քաղաքացին: