Չեխիայի սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: