«ԶՎԱՐԹՆՈՑԻՑ» ձեռ քաշեք, ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԷԼ ԿՆԵՂԱՆԱՐ…

Դժվար, նույնիսկ անհնար է գտնել մի հայի, որը դեմ լինի ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ անունը հավերժացնելու համար կարևորագույն որոշում ընդունել ու նրա անունով անվանակոչել որևէ կառույց. բայց կանգ ենք առել «ԶՎԱՐԹՆՈՑ» օդակայանի վրա… Երբ խորհրդային տարիներին «ԶՎԱՐԹՆՈՑ» անվանումը դրվեց, դա արդեն հաղթանակ էր, ազգային հպարտություն… Ծայրահեղ, նույնիսկ ծիծաղելի անվանումներ կային այն ժամանակ, օրինակ ՄԱՐԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԿԻՐՈՎԻ ԱՆՎԱՆ էր, հիմա բարեբախտաբար սրբագրվեց… Ուզո՞ւմ ենք հարգանքի տուրք մատուցել ԱԶՆԱՎՈՒՐԻՆ, պատրաստ ենք հանգանակություն անել ու ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԵՏՐՈՅԻ ԿԱՆԳԱՌԸ ՆՐԱ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼ, ինչպես ունենք ԱՆԴՐԱՆԻԿԻ, ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ, ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ անվան կանգառները…. «ԶՎԱՐԹՆՈՑԻՑ» ձեռ քաշեք, ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԷԼ ԿՆԵՂԱՆԱՐ…

Հրապարակախոս, պատմաբան Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան էջից

Դժվար, նույնիսկ անհնար է գտնել մի հայի, որը դեմ լինի ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ անունը հավերժացնելու համար…

Опубликовано Spartak Gharabaghtsyan Четверг, 21 мая 2020 г.