ՓԱՍՏԸ հավասար է ՓՈՍՏԻ

Հայկական գլուխկոտրուկ

Ինչպես հայտնի է՝ մաթեմատիկան բոլոր ժամանակներում համարվել ու համարվում է ճշգրիտ գիտություն։ Ուստի ինչքանով ինձ է հայտնի = նշանը դեռ իր նշանակությունը չի փոխել։ Այսպիսով՝ փորձենք մի փոքր մաթեմատիկա անել։ Հաստատված դեպքեր (4283) = բուժվածներ (1791) + մահվան ելքեր (55) + փաստացի բուժվողներ (2415) ։ Բայց արի ու տես, որ Նոր Հայաստանում այդքան էլ այդպես չի, ինչ ենք ստանում՝ 4283 = 4261 ։ Այսպիսով՝ ՀՀ կառավարության հրապարակած թվերից անհասկանալի է, թե ուր է կորել այդ տարբերությունը 4283-4261 =22 թիվը ավելի ճիշտ 22 մարդ։ Այդ 22 հոգին ոչ փաստացի բուժվածների մեջ են, ոչ մահացածներ և ոչ էլ փաստացի բուժվողների։ Ուրեմն որտեղ են այդ 22 կորոնավիրուսով պացիենտները, որոնք ՀՀ կառավարությունը «հայտնաբերել» է։ Հ․Գ․ Սովորեք թվեր նկարել կամ սրանց տարեք նոր թվեր նկարողներ բերեք․․

Ահա պաշտոնական թվերը․

«Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 239-ով՝ հասնելով 4283-ի։  Առողջացել է ևս 125 մարդ, ընդհանուր՝ 1791: Արձանագրվել է մահվան 3 դեպք, ընդհանուր՝ 55: Փաստացի բուժում է ստանում 2415 քաղաքացի: Երեկ արվել է 1529 թեստավորում, մինչև այժմ՝ 39005»:

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

ՓԱՍՏԸ հավասար է ՓՈՍՏԻՀայկական գլուխկոտրուկ Ինչպես հայտնի է մաթեմատիկան բոլոր ժամանակներում համարվել ու համարվում է…

Опубликовано Մարգարիտ Եսայան Суббота, 16 мая 2020 г.