Մյուս անգամ չփորձեք սպառնալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին. Արման Թաթոյանը՝ Վաղարշակ Հակոբյանին (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել  է «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեկ առ մեկ անդրադարձավ պատգամավորների հնչեցրած կարծիքներին և ներկայացրեց իր դիտարկումները: Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին՝ Արման Թաթոյանը նշեց. «Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները: Ավելին՝ Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ, ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում