Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ցայտնոտում. Խոշորացույցով ձվի մեջ մազ ման գալու նուրբ արվեստը

Այս անգամ քննիչ հանձնաժողովը ցանկություն է հայտնել ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանից պարզել, թե ՀՀ ՊՆ ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի ինչ համաձայնագիր է ստորագրել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը: Տեղեկացնեմ, որ 2016 թ. ապրիլի 6-ին Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն: Նույն օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ Բաքվում հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են կրակի դադարեցման մասին ձեռք բերված երկկողմ համաձայնությունը: Այդ առումով, մինչ պայմանավորվածություն ձեռք բերելը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին՝ Արցախի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու նպատակով նշել է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվեն 1994 թ. զինադադարի ռեժիմը:

Հ.Գ. Փաստորեն ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի միջև ձեռք է բերվել կրակի դադարեցման պայմանավորվածություն, որը չէր կարող չեղյալ համարել 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը` Արցախը դուրս թողելով գործընթացներից: Այնպես որ, ակնհայտ փաստերը թողած` քննիչ հանձնաժողովը խոշորացույցով ձվի մեջ մազ է ման գալիս:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ցայտնոտում.Խոշորացույցով ձվի մեջ մազ ման գալու նուրբ արվեստը: Այս անգամ քննիչ…

Опубликовано Artur R Tovmasyan Понедельник, 11 мая 2020 г.