Մղձավանջ. փաշինյանական իշխանության հերթական չարագործությունը (տեսանյութ)

Այսօր «Ազգային ժողով» կոչվածի կողմից վավերացված Լանզարոտի հակասահմանադրական կոնվենցիայի (պաշտոնապես այն ունի արտաքուստ անմեղ ու բարի նպատակի մասին հայտնող հետևյալ անվանումը` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) թաքնված վտանգների շուրջ է LIVEnews.am-ի տաղավարում մեր զրույցը հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանի հետ:

Հայաստանի հպարտ քաղաքացիներ` ահա սոսկ մի մասը նրա, ինչ հիշյալ կոնվենցիայի վավերացումից որոշ ժամանակ հետո (այդ ընթացքում ընդունվելու են Լանզարոտի կոնվենցիայից բխող օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, կազմվելու են կրթական «համապատասխան» ծրագրեր, տպագրվելու են դպրոցական «համապատասխան» դասագրքեր և այլն) դպրոցներում, հեռուստատեսությամբ և այլ կերպ սովորեցնելու են ձեր դեռահաս ու նույնիսկ տարրական դասարանների երեխաներին: Նրանց տեղեկացնելու են սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների, իսկ որպեսզի դա անեն, բացատրելու են, թե ինչ բան են սեռական օրգանները, ինչ բան են սեռական հարաբերությունները, սեռական բռնությունը և սեռական շահագործումը, ինչ է կատարվում դրանցից հետո, ինչ հետևանքներ են առաջանում, ինչու են անթույլատրելի սեռական շահագործումը և սեռական բռնությունը և այլն:

Ավելին. վերոնշյալ տարիքի երեխաներին բացատրելու են նաև, թե ինչ բան է սեռական կողմնորոշումը, և որ իրենք պաշտպանության են ենթակա անկախ իրենց սեռական կողմնորոշումից: Անմեղ երեխաներն իմանալու են, որ նույն սեռի անձինք նույնպես կարող են իրար հետ սեռական հարաբերություն ունենալ, 2-3-րդ դասարանի տղայի հետ` բարձր դասարանի աշակերտը կամ տղամարդը, աղջնակի հետ` աղջիկը կամ կինը, որոնք կարող են իրենց սեռական բռնության կամ շահագործման ենթարկել: Այս ամենը նրանց մատուցվելու է այն պատճառաբանությամբ, որ երեխաներն իմանան, զգուշանան, պաշտպանվեն, եթե մեծահասակը, իսկ ավելի բարձր դասարաններում նաև հասակակիցը կցանկանա… Երեխաներն իմանալու են, զարմանալու են, հասկանալու են յուրովի, խեղվելու է նրանց հոգեբանությունը, պղտորվելու է միտքը, առաջանալու են վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ, գայթակղություններ ու ձգտումներ:

Այս ամենը ձեզ գուցե անհավանական թվա կամ ինչ-որ սարսափ ֆիլմից, բայց մենք բոլոր փաստերն ունենք (առաջիկայում կհրապարակենք դրանք), որ վերը նկարագրվածը անիծյալ Եվրոպայի խորհրդի բազմաթիվ երկրներում արդեն իրականություն է:

Զրույցը կոնվենցիայի վավերացումից բխող այս և այլ վտանգների մասին է:

Մանրամասները` տեսանյութում