Պրոֆեսոր Լյուի խորհրդավոր սպանությունը և կորոնավիրուսի «ռասայական տեսությունը»

Մեր կարծիքով, Արևմուտքում չափազանց շատ տարօրինակություններ են կատարվում 2020 թվականի մայիսի առաջին կեսին: Սկսենք գլխավոր իրադարձությունից. ինչպես հայտնել է «People» ամերիկյան պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությանը, մայիսի 2-ին ԱՄՆ-ում գտել են 37-ամյա չինացի պրոֆեսոր Բին Լյուին՝ իր տանը գնդակահարված, որը Պիտսբուրգի համալսարանում զբաղվում էր կորոնավիրուսի հետազոտությամբ։ Լյուի մարմինը հայտնաբերվել է հրազենային բազմաթիվ վերքերով: Այսինքն՝ Լյուին պարզապես դիմահար գնդակահարել են։ Պրոֆեսորի ենթադրյալ մարդասպանին նույնպես հայտնաբերել են մահացած՝ ողբերգության վայրի մոտ: Լյուի գործընկերները հայտարարել են, որ «Բինը կանգնած էր շատ կարևոր հայտնագործության շեմին՝ կապված այն բջջային մեխանիզմների ընկալմամբ, որոնք ընկած են կորոնավիրուսով վարակման հիմքում»: Այս վկայությունը արդեն իսկ բավարար է, որպեսզի կասկածներ առաջանան պրոֆեսոր Լյուի «հանելուկային» մահվան մասին: Ակնհայտ սպանության հանգամանքները խորհրդավոր էին թվում, ուստի ոստիկանությունը ենթադրել է, որ ողբերգությունն իրականում… «բեմադրված» էր, գրում է «People» ամսագիրը: Տարօրինակ եզրակացություն է ամերիկյան ոստիկանության մոտ. ըստ երևույթին, «վերևից» ոստիկաններին հրամայել են «չհիշել» ո՜չ պրոֆեսորի չինական ծագման, ոչ էլ այն մասին, որ նա «կանգնած էր շատ կարևոր հայտնագործության շեմին՝ կապված այն բջջային մեխանիզմների ընկալմամբ, որոնք ընկած են կորոնավիրուսով վարակման հիմքում»:

Իսկ այնուհետև, ավաղ, հաստատվել են այն կասկածները, որ այս նյութի հեղինակը ապրիլի 11-ին արտահայտել է LIVEnews.am կայքում՝ «Ազգային անվտանգության տեսանկյունից» հաղորդմանը՝ «Կորոնավիրուսի մութ և լուսավոր կողմերը» թեմայով զրույցի ժամանակ: Ինչպես փոխանցել է CNN հեռուստաալիքը՝ մայիսի 7-ին Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության գրասենյակը (ONS) հրապարակել է իր տվյալներն ու եզրակացությունները, որոնցից բացահայտորեն ռասիզմի «հոտ է գալիս»: Համաձայն ONS-ի հաշվարկների՝ սևամորթ տղամարդկանց մոտ կորոնավիրուսից մահացության աստիճանը 4,2 անգամ գերազանցում է սպիտակամորթներինը: Համանման ցուցանիշներ են նաև սևամորթ կանանց դեպքում, որոնց մահացությունը Covid-19-ից 4,3 անգամ ավելին է՝ երկրում սպիտակամորթ կանանց համեմատ: ONS-ի փորձագետները պարզել են, որ սևամորթները 1,9 անգամ ավելի վտանգված են մահանալու վիրուսից, նույնիսկ հաշվի առնելով տարիքը, սոցիալ-ժողովրդագրական բնութագրերը, առողջության և հաշմանդամության ցուցանիշները: Բանգլադեշի, Պակիստանի, Հնդկաստանի և Ասիայի այլ ազգությունների ներկայացուցիչները՝  սպիտակամորթ ցեղատեսակի համեմատությամբ, Covid-19-ից «մահացու վիճակագրականորեն չափազանցված աճող մահվան վտանգ» ունեցան, հաղորդում է ONS- ը: «Այս տվյալները ցույց են տալիս, որ Covid-19-ից մահացության մակարդակի՝ էթնիկ խմբերի միջև տարբերությունը մասամբ սոցիալ-տնտեսական դրության և այլ հանգամանքների հետևանք է, բայց մնացած տարբերությունները դեռ չեն բացատրվել», – ասվում է ONS-ի հաղորդման մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին պարոն Իսագուլյանի հետ վերոհիշյալ զրույցի ընթացքում մենք նաև հայտնել ենք, որ ԱՄՆ-ում նույնպես «ակնարկում են» «ռասայական տեսությանը»՝ մահացության մասին խոսակցություններում: Մասնավորապես, ապրիլի 13-ին Չիկագոյի քաղաքապետ Լոռի Լայթֆութը, ով ինքն աֆրոամերիկացի է, հայտարարել է, որ սևամորթ ամերիկացիները «ենթարկում են Covid-19-ով վարակվելու ավելի մեծ ռիսկի»: ԱՄՆ-ում, իսկապես, կորոնավիրուսով վարակվածների և մահացածների շարքերում անհամեմատ ավելի շատ են երկրի սևամորթ բնակչության ներկայացուցիչները: Covid-19-ով վարակված և մահացած ամերիկացիների ռասայական կազմի վերաբերյալ ամբողջական վիճակագրությունն առայժմ բացակայում է, սակայն, օրինակ, Իլինոյս նահանգից ստացված տեղեկատվության համաձայն՝ պարզ է, որ սևամորթները զգալիորեն ավելի շատ են տառապում կորոնավիրուսից: Չիկագոյի բնակչության մեջ աֆրոամերիկացիները կազմում են 30%, բայց կորոնավիրուսով վարակվածների մեջ նրանց կեսն է, իսկ մահացածների շարքերում՝ 70%-ը: Մեկ անգամ ևս շեշտենք. դա մեր ենթադրությունները չեն, դա Անգլիայից և Միացյալ Նահանգներից փոխանցված տվյալներ են: Բայց այս տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ Covid-19 իսկապես կենսաբանական զենք է, որը մշակվել է «ռասայական տեսության» աջակիցների կողմից, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում Անգլիայից և ԱՄՆ-ից «բողոքներ» են եղել, որ այդ երկրների ժողովրդագրական լանդշաֆտը շուտով ամբողջությամբ կփոխվի, քանի որ սևամորթ բնակչությունը կայուն աճ է գրանցում, իսկ սպիտակամորթները ոչնչացման եզրին են…

Սակայն ամենամահացու սենսացիան ներկայացվել է մայիսի 7-ին BBC-ի ռուսական ծառայության կողմից: Ֆրանսիական հիվանդանոցներից մեկի բժիշկ Իվ Կոենը հայտարարել է, որ դեկտեմբերի վերջին ունեցել է Covid-19-ով վարակված հիվանդ, այսինքն՝ «չինական վիրուսի» մասին ամերիկացիների դատարկ խոսակցությունները պայթել են, և ԱՄՆ-ի քարոզչությունը տապալվել է: Ֆրանսիայում վարակվելու դեկտեմբերյան դեպքը հայտնաբերվել է հիվանդից վերցված քսուքը նորից վերլուծելուց հետո: BBC-ի ռուսական ծառայության հոդվածում ասվում է, որ Ֆրանսիան միակ երկիրը չէ, որտեղ խոսում են վարակի վաղ դեպքերի մասին: Երկու շաբաթ առաջ Կալիֆորնիայում հիվանդի դիահերձումից պարզվել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված մահվան առաջին դեպքը տեղի է ունեցել գրեթե մեկ ամիս շուտ, քան կարծում էին: Մայիսի 5-ին Covid-19-ի վաղ դեպքերի մասին հայտարարություն էր տարածել նաև Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգլելը: Նրա խոսքով, Չինաստանից եկած եվրոպացիների մոտ Covid-19-ի վաղ դեպքերը չպետք է զարմացնեն փորձագետներին: «Սակայն, ֆրանսիացի բժշկի կողմից հայտնաբերված հիվանդը ասում է, որ չի հասկանում, թե որտեղից կարող էր վարակվել: Նա հոսպիտալացումից առաջ չի մեկնել արտասահման, շփում չի ունեցել Ասիայից ժամանած մարդկանց հետ», – նշում է BBC-ն: Այսպիսով, ո՞վ և ինչպե՞ս է վարակել մարդկանց Եվրոպայում և Ամերիկայում, որոնք Չինաստան չեն այցելել և չեն հանդիպել Ասիայից եկող մարդկանց: Սա նշանակաում է, որ չինական «Ժենմին ժիբաո» թերթի կողմից հրապարակված  «10 հարցերը, որոնց պատասխաններին աշխարհը սպասում է Միացյալ Նահանգներից», մայիսի 7-ից հետո էլ ավելի արդիական դարձան:

Սերգեյ Շաքարյանց