Եթե տղա է, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու. Սասուն Միքայելյանը՝ Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Ազգային ժողովի ամբիոնից  ասաց. «Այսօր ինձ համար սուրբ են և՛ Էդմոնի մայրը, և՛ Ալենի մայրը, այստեղ նստածների բոլորի մայրերը: Այն, ինչ-որ Էդմոնն այս ամբիոնից անվանել է Ալենին, առանց ամաչելու նույն բանը Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով. երիտասարդ, քո մայրը ինձ համար սուրբ է, բայց քո խոսքերի համար, եթե դու ներողություն չխնդրեցիր, իմ անցած ուղին էլ գիտեք, բոլորդ էլ գիտեք՝ ես ով եմ՝ իմ խոսքով, իմ գործով, լավ բան չի սպասի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս՝ աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից»:

Ամփոփելով խոսքը՝ Սասուն Միքայելյանը նշեց. «Միտքս հենց դա էր, որ իրենք երկու եղբայրով ներողություն խնդրեն և՛ Ալենից, և՛ ինձնից, և դա օրենքի գործը չի, եթե չխնդրեն: Բնական է, այս դահլիճում դեպք է պատահել, ես գիտեմ Մարուքյանը ինչ շոումեն է, էգուց կասի՝ ինձ կերան, սպանին, մորթին: Ես առաջարկում եմ էն, ինչ կատարվել է այս դահլիճում, իր մեղքով է կատարվել, եթե այդքան տղա է, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող այս կուսակցություններն իրենց գործը շարունակեն: Եթե տղա է, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում