Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակված կա. Արարատ Միրզոյան

Ազգային  ժողովի նախագահ Արարատ  Միրզոյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ԱԺ աշխատակազմում կա կորոնավիրուսով  վարակված:

«Այո՛, հաստատվել է. աշխատակազմում ունենք  վարակակիր, առողջություն ենք մաղթում նրան»,- ասաց  ԱԺ նախագահը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում վարակակրի հետ կոնտակտավորների շրջանակը հստակեցնելու ուղղությամբ, իսկ  տվյալ անձը մեկուսացված է: