2000 տարեկան հայ թատրոնը (մաս VII)

Թվարկելով «մեր կյանքն սպասարկող» մի շարք մասնագիտություններ, «Գիրք պիտոյիցի» «հեղինակը եզրահանգում է, որ դրանք գոյություն են ունեցել անհրաժեշտաբար, և քանի որ դա այդպես է, հարկավոր է գնահատել:

Սրանով ընդգծվում է հետաքրքրությունն անհատի նկատմամբ: Հին Հայաստանում կյանքի այսպիսի հասկացողությունը ցույց է տալիս մարդկանց առաջադեմ հայացքները, ցույց է տալիս թե հեղինակն ինչ իմաստ է դրել «Գիրք պիտոյիցի» մեջ:

Այն մասին, որ «Գիրք պիտոյիցը» նկատի է ունեցել թատրոնը, ոչ թե գրականությունը կամ դրամատուրգիան, վկայում է առաջին օրինակի առաջին պարբերությունը, որ այս կատակերգակների հետ հանդիպումը մեծ օգուտ է բերում մարդկությանը:

Մենանդրոսը «Գիրք պիտոյիցը» համարում է կյանքի հայելի:

Մենանդրոսի դրամատուրգիան համապատասխանում է «Գիրք պիտոյիցի» պահանջներին, այսինքն հասարակության տարբեր շերտերի բնավորություններն է ներկայացնում բեմում:

Մեզ են հասել մենանդրոսյան դրամաների մոտ քառասունչորս տարբեր դիմակների օրինակներ:

Գրքի այս գլխում հեղինակը կրկին անդրադառնում է նույն թեմային, ապացուցելով, որ նույնիսկ անլեզու կենդանիները գիտեն, որ յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով:

Գրքում պարզ երևում է, որ Մանանդրոսը գերազանցել է բոլորին և իր իմաստությամբ տեսնում է առավելություն նրա դրամատուրգիայում, որը հնարավորություն է տվել սեփական հզորությամբ ոչ մեկին չզիջել:

Իսկապես, ինչ վերաբերում է գեղարվեստական մտքին՝ ապա հելենիստական թատրոնի այսպես կոչված «նոր կատակերգությունը»  չի գերազանցել Հռոմի կայսրության միմոսների թատրոնին:

Մենանդրոսը չէր կարող հավատարիմ մնալ մոռացումին, նրա պիեսները շարունակում էին մնալ Հռոմի կայսերական դարաշրջանի թատրոնում, չնայած բոլորին հասկանալի չէր:

Հետևությունն այն մասին, որ միջնադարի հայ թատրոնի խաղացանկում ընդգրկված են եղել Մենանդրոսի կատակերգությունները, իր հաստատումն է գտել հետևյալում:

Քրիստոնեական եկեղեցին ամենևին չցանկանալով հրաժարվել անտիկ մշակույթի արժեքներից, ընտրություն է կատարում իր ներկայացուցիչների միջև, առանձնացնելով որոշ կատեգորիաների, այդ թվում Վերգիլիոսին (հռոմեական գրող) Սոկրատեսին, Պլատոնին,Մենանդրոսին:

Ի դեպ բնութագրական է այն փաստը, որ վերը նշվածների և մեծ կատակերգակի ՝ Մենանդրոսի պատկերների որմնանկարները գտնվում են Մոսկվայի Բլագովեշենսկի եկեղեցում (15 դար):

Մենանդրոսը և Վերգիլիոսը մի տեսակ կիսասրբացվել են:

Շարունակելի

Սիրանույշ Եղիազարյան