Հայաստանը պատրաստ չէ հայրենակիցների մասշտաբային հոսքին. Զարեհ Սինանյան

Մենք մեկնում ենք արտասահման և այցելում հայկական սփյուռքի տարբեր համայնքներ, սակայն ռեպատրիացիայի աջակցումը մեր առաջնահերթությունը չենք համարում: Այս մասին այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է, որ հայրենիք վերադարձող մարդիկ ապահովված լինեն աշխատանքով: «Ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային: Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք»,-խոստովանեց Սինանյանը:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ իրենք իրենց առջև նպատակ են դրել հայկական սփյուռքի ներկայացուցիչներին ավելի շատ տեղեկություն տրամադրել Հայաստանի մասին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը անմիջապես «թավշյա հեղափոխությունից» հետ սփյուռքի հայերին կոչ արեց վերադառնալ հայրենքի և հայնտեց իշխանությունների՝ զանգվածային ռեպատրիացիա կազմակերպելու մտադրության մասին: