«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահն ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմում

Հրապարակվել է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության նոր կազմը։

Այս մասին հայտնում է turan.az-ը, ըստ որի նոր կազմում ընդգրկվել է նաև «Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավար Թուրալ Գյանջալիևը:

Հիշեցնենք, որ նա պատգամավոր էր ընտրվել Ադրբեջանի «№122 Խանքենդիի ընտրատարածքից»։

Պատվիրակության նոր կազմը կմասնակցի ապրիլի 30-ին ԵԽԽՎ մշտական կոմիտեի օնլայն նիստին։

Նշենք, որ նախորդ տարվա վերջին էլ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման անդամները հանդիպում էին անցկացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: