Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք, 75 հիվանդ առողջացել է

Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 հիվանդ: Այս մասին տեղեկացրել  է Առողջապահության նախարարությունը: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17 342 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։

Մահացողը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: