Տանուլ տված քաղաքականություն…

Քաղաքականությունն (արտաքին) իսկապես ամբոխի մասնագիտությունը չէ, և երբ չես տիրապետում համակողմանի տեղեկությունների, բոլորովին պարտադիր չէ կարծիք հայտնել՝ կրկին անգամ մոլորեցնելով հասարակությանը․․․

Քաղաքականությունը գործողություն է և ոչ թե այդ գործողությունները քողարկող հայտարարություններ։

Թե շատ թասիբ ունենային, կամ գոնե չնչին հարգանք սեփական ժողովրդի, հայրենիքի նկատմամբ, կրքերն ավելի չբորբոքելու համար պարզապես Նիկոլը և իրա ատելություն քարոզող կուսակցությունը կհեռանային՝ մինչ այդ հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և իշխանության բերելով ինչպես իրենց, այնպես էլ հասարակության և պետության համար ընդունելի մեկին․-Բայց քանի որ նրանք ամենևին չեն գիտակցում, թե երկիրն ինչ փակուղու առաջ են կանգնեցրել, և վտանգի մասին ցանկացած նախազգուշացում միայն ավելի է խորացնում նրանց «գոռոզ» քամահրանքը հասարակության նկատմամբ, նման գործելակերպը թվում է առասպել․․․ Կառավարության անձեռնհասության և անգործության պայմաններում ժողովուրդը, որքան էլ ցավալի է մատնանշել, սակայն դա փաստ է, վաղուց ընտրել է իշխանություններից վրեժխնդիր լինելու միջոցը․ եթե իշխանությունները չեն հեռանում, ժողովուրդը արտագաղթում է․․․

Հ.Գ. Հայը, որ Հայի տունը չքանդի ուրիշ ոչ մեկը ռիսկ չի անի դա անել:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Տանուլ տված քաղաքականություն…Քաղաքականությունն(արտաքին) իսկապես ամբոխի մասնագիտությունը չէ, և երբ չես տիրապետում…

Опубликовано Artur R Tovmasyan Среда, 22 апреля 2020 г.