Հերթական հիասթափությունը մեծն հիասթափեցնողից

Լայվի հույսին մնացած մեծ հիասթափեցնողը շարունակում է իր քարոզչությունը՝ մեր հասարակությանը մանիպուլացնելու, սուտ ու կեղծիք տարածելու, մարդկանց իրական հոգսերից, լրջորեն մտածելու և հետեւություններ անելու հնարավորություններից հեռացնելու նպատակով։ Լսեցի, այո, զինվեցի համբերությամբ և լսեցի 33 րոպեանոց երեկվա հերթական լայվը։ Ցավալի, շատ ցավալի է այն երկրի վիճակը, որն ունի Նիկոլ Փաշինյանի նման վարչապետ։ Այսօր ևս, վիրուսի այս հաղթարշավի շրջանում անգամ, հետևողականորեն, քայլ առ քայլ պառակտում է երկիրը, աղավաղում մարդկանց հոգիները և անգամ չի զլանում մատը մտցնել Սփյուռքի կառույցներ, հոգևոր դաշտ, եկեղեցի, հավատ, ամենասուրբ և ամեն կարևոր մեր ժողովրդի ամրոցներից ներս։ Այս մարդը սեպը շարունակում է խրել հասարակությունից ներս, նախկինների և ներկաների, սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների այս ջրբաժանը, որ ինքը ստեղծել է արհեստականորեն, միտում ունի խորացնելու։ Իմ տպավորությամբ, Նիկոլը քաղաքացիական պատերազմ է հրահրում և արդեն պատրաստ է ձեռքերը շփել այդ կրակի վրա, և իր գլխին դնել պսակը․․․Այո, նա պատրաստ է և գնում է վա-բանկ, նա ինքնակամ չի հեռանալու, չհավատաք, բայց հեռանալուց առաջ նա փորձելու է ամեն ինչ ջնջել, հողին հավասարեցնել, ոչնչացնել ու կործանել․․․։

Նա իրեն, կարծես, ներշնչել է, թե ինքը Հերոստրատն է, ով պատրաստ է այրել Արտեմիսի տաճարը, միայն մեկ նպատակով՝ որ մնա պատմության մեջ․․․․

Հ․Գ․ Բայց թող հույս չունենա, մենք ավերածության ենթարկելու հայրենիք չունենք․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հերթական հիասթափությունը մեծն հիասթափեցնողիցԼայվի հույսին մնացած մեծ հիասթափեցնողը շարունակում է իր քարոզչությունը,…

Опубликовано Մարգարիտ Եսայան Вторник, 21 апреля 2020 г.