Դե պարզ է չէ՞, որ մի քանի տարուց ոչ Պուտին ա լինելու, ոչ Թրամփ, ոչ Մակրոն, ոչ էլ երաշխիքի կտրոն

Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.

Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։

Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ ռազմական գործողություններ չեն լինի, խաղաղապահներ կներգրավվեն, փախստականները կվերադառնան, համատեղ բնակության ծրագրեր կիրականացվեն, և անորոշ ժամանակ անց տեղի կունենա հանրաքվե (երբ կողմերը վերջապես գան համաձայնության մասնակիցների թվի, նրանց իրավահաջորդների և այլ հարցերի շուրջ)։ Այսինքն խոստում տարածքների դիմաց։

Հիշում եմ նաև ռուսական կողմի մշտական դժգոհությունն առ այն, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն խոստացել էին չմեծացնել դաշինքը դեպի Ռուսաստանի սահմաններ, բայց խոստումը չէին պահել։

Դե պարզ է չէ՞, որ մի քանի տարուց ոչ Պուտին ա լինելու, ոչ Թրամփ, ոչ Մակրոն, ոչ էլ երաշխիքի կտրոն։

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված…

Опубликовано Suren Sargsyan Вторник, 21 апреля 2020 г.