Կորոնավիրուսով պայմանավորված՝ Թրամփը մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին հայտարարել է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ:

«Անտեսանելի թշնամու հարձակման ֆոնին, ինչպես նաև մեր քաղաքացիների աշխատանքային տեղերը պահպանելու նպատակով, ես կստորագրեմ հրամանագիր դեպի ԱՄՆ միգրացիան ժամանակավոր դադարեցնելու մասին»,- այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: Այլ մանրամասներ նախագահը չի հաղորդում:

Նկատենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը  792 հազար 938 է, մահացածները՝ 42 հազար 518-ն են, ապաքինվել է 72 389 մարդ: