Այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել  Մելքումյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ իրենց թիմը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման հետ կապված երեք փաթեթ է ներկայացրել կառավարությանը: Պատգամավորը նշեց, որ փաթեթներից առաջինը վերաբերում է օրավարձով աշխատողներին, երկրորդը՝ տաքսու վարորդներին, իսկ երրորդ փաթեթը վերաբերում է այն միայնակ ծերերին, հաշմանդամներին և բազմազավակ ընտանիքներին, որոնք ստանում են նպաստ կամ թոշակ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցու նկատմամբ վերջին շրջանի քննադատություններին՝ նշեց. «Կարծում եմ, որ պետք է նվազագունը հարգանք ունենանք պետական ինստիտուների և հոգևոր ինստիտուների հանդեպ։ Մեզ համար քննարկելի չէ Վեհափառի դիմումը, կոչը: Կարծում եմ՝ դրա հասցեատերը դատարանն է, և դատարանը կորոշի ինչպես վերաբերվել Վեհափառի հայտարարությանը: Այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող։ Սա կասեցնել է պետք: Զարմանալի է, որ նաև իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր չեն տեսնում ատելության այս գեներացված դոզան հասարակությանմեջ, ովքեր չեն տեսնում, որ սա այն կարմիր գիծն է, որից անդին մենք ունենալու ենք իսկապես լուրջ խնդիրներ: Սա դադարեցնել է պետք»:

Մանրամասները՝ տեսանյութում