Անվտանգության խնդիր գոյություն ունի, բայց այստեղ ոչ պրոֆեսիոնալ դրսևորման խնդիր ևս գոյություն ունի (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի չստացված կադրերին, որոնք հասանելի դարձան հանրությանը, և որից հետո տարատեսակ քննարկումներ սկսվեցին, նշեց. «Իմ քայլը» խմբակցության համար այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է: Մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենը ունենալու է հետևանքներ: Մեր դիրքորոշումը այս առումով բավականին կոշտ է և վճռական: Տեղի ունեցածի հետ կապված կարող են հնչել մեկնաբանություններ ոչ պրոֆեսիոնալիզմի տիրույթից, անփութության կամ դիտավորության տիրույթից: Մեզ  համար սա, առաջին հերթին, տեղեկատվական անվտանգության խնդիր է, և այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն աշխատակազմի հետ կամ գործընկերների հետ շփվելիս,  որոնք ոչինչ չեն ասում անձնակազմի համար, բայց դա կարող է լինել լրջագույն խնդիր՝ անվտանգության տեսանկյունից: Այն անձիք, ովքեր պատասխանատու են կատարվածի հետ կապված պետք է կրեն պատասխանատվություն»:

«Անվտանգության խնդիր գոյություն ունի, բայց այստեղ ոչ պրոֆեսիոնալ դրսևորման խնդիր ևս գոյություն ունի»,- հավելեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ  Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում