ԱՀ մայրաքաղաքում շարունակվում են հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները

Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա ընկերությունների կողմից պարբերաբար ախտահանվում են մանկական տաղավարները, խաղահրապարակներն ու ճանապարհները: Այդ աշխատանքների շրջանակներում այսօր առավոտյան ջրցան մեքենաներով ախտահանվել են նաև մայրաքաղաքի ծայրամասային ճանապարհները, ներառյալ՝ Իսահակյան, Դուդինա, Վաղարշյան, Ուլուբաբյան, Նոր Արեշ, Աջափնյակ և այլ փողոցներ ու թաղամասեր: