Համայնքներ կան, որ հնարավոր չէ, ո՛չ ոտքով, ո՛չ տրակտորով գնալ, նույնիսկ ձին է խափանվում կեսից (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին՝ նշեց. «Համայնքներ կան, որ հնարավոր չէ, ո՛չ ոտքով, ո՛չ տրակտորով գնալ, նույնիսկ ձին է խափանվում կեսից: Այդ 500 կմ–ի մեջ արդյո՞ք ներառված են իմ և իմ գործընկերների նշած այն բոլոր ռազմավարական համայնքները, որոնք պատերազմական իրավիճակի դեպքում մենք չենք կարողանալու այդ համայնքներով զինտեխնիկա տեղաշարժել։ Այսինքն մենք ունե՞նք այդ 500կմ-ի ճանապարհային քարտեզը»: Պատգամավորը խոսեց նաև տենդերների թափանցիկությունից և նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ արդյոք տենդերների թափանցիկությունը վերահսկվելու է նրանց կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում