Տրանսպորտի, մասնավոր մանկապարտեզների, հանգստի կազմակերպման ոլորտների աշխատողները ներառվեցին աջակցության ծրագրերում

Կառավարությունն այսօր ընդլայնեց հակաճգնաժամային 8-րդ ծրագրի սահմանները։ Այդ ծրագրով աջակցություն կտրվի նաև հետևյալ ոլորտների աշխատողներին․

Տրանսպորտ,

Մասնավոր մանկապարտեզներ,

Սպորտային ակումբներ, լողավազաններ,

Զվարճությունների և  հանգստի կազմակերպման այլ ոլորտներ։

Իսկ 9-րդ ծրագրի ընդլայնման արդյունքում դրանից կարող են օգտվել նաև այն ընտանիքները, որտեղ մայրը մինչև մարտի 12-ը գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։