Ընտրված իշխանություններն ունեն Արցախի ժողովրդի մանդատը՝ պաշտպանելու նրանց շահերը. Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին, մասնավորապես գրելով.

«Արցախի ընտրությունները կարևոր են մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առումներով։ Դրանք (ընտրությունները) ժողովրդավարական էին և մրցակցային։

Ընտրված իշխանություններն ունեն Արցախի ժողովրդի մանդատը՝ պաշտպանելու նրանց շահերը, նպատակները և կարմիր գծերը խաղաղ գործընթացում»։