Հաղթանակը մարտի դաշտում է, հաղթանակը տնտեսական հաջողությունների մեջ է, հաղթանակը ներքին համերաշխության մեջ է. Իշխան Զաքարյան

Հարգելի՛ պարոն Հարությունյան,

Շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Դուք ստանձնում ենք նախագահի պաշտոնը բարդ փուլում, երբ պահանջվելու է մեծ ջանք ու կամք՝ խնդիրները հաղթահարելու համար։ Ի պաշտոնե կոչված եք կյանքի կոչել ծրագրեր, որոնք կամրապնդեն Արցախի պետականությունը և կբարձրացնեն արցախցու բարեկեցությունը մակարդակը։

Բարձր եմ գնահատում Ձեր զուսպ արձագանքը՝ այդքան տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, և Ձեր պատրաստակամությունը՝ աշխատել Արցախի բոլոր ուժերի հետ։ Հաղթանակը մարտի դաշտում է, հաղթանակը տնտեսական հաջողությունների մեջ է, հաղթանակը ներքին համերաշխության մեջ է։

2019 թվականին Արցախում կայացած համահայկական խաղերի փառահեղ մեկնարկը ևս մեկ կարևոր հաղթանակ էր՝ թերահավատության հանդեպ։ Համահայկական խաղերը Արցախի հողի վրա մեկտեղեցին համայն հայության ջանքերը, հույզերը, հույսերը։

Հարգելի՛ պարոն Հարությունյան,

անկեղծորեն սպասում եմ մեր առաջիկա հանդիպումներին, երբ հնարավորություն կունենամ ոչ միայն անմիջականորեն շնորհավորելու Ձեզ, այլև՝ միասին քննարկելու համահայկական նշանակության մի շարք նոր ծրագրեր։ Պատրաստ եմ իմ ողջ փորձը, կապերը և հնարավորությունները ներդնել դրանք կյանքի կոչելու համար։ Արցախի հաջողություններն անկասելի են։

Իշխան Զաքարյան

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ