Մի կողմից հեղափոխություն է լինում այստեղ, մյուս կողմից կապիտալները Հայաստանից դուրս են գնում (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադառնալով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փոփոխություններին՝ շեշտեց, որ այս օրենքը լիակատար չի աջակցում ներդրումների ներգրավմանը: «Ապրիլի 5-ին հրապարակվելէ վիճակագրական պետական կոմիտեի վերջնական արդյունքները օտարերկրայա ուղղակի ներդրումների ծավալի մասին, և երբ խոսք էր գնում տնտեսական հեղափոխության մասին, մենք ասում էինք, որ ներդրումների պաշտպանության ինստիտուտը բավարար չէ: Եվ փաստերը ապացուցում են, որ մենք ճիշտ էինք: 2019 թվականին 2018 թվականի համեմատությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը տնտեսության իրական հատվածում ուղիղ 45%-ով կրճատվել է»: Միքայել Մելքումյանը հավելեց. «Պաշտոնական տեղեկատվություն տալուց հետո էներգետիկայի ոլորտի խոշորագույն ընկերություններ կապիտալները դուրս են տարել Հայաստանից: Այսինքն մի կողմից հեղափոխություն է լինում այստեղ, մյուս կողմից կապիտալները Հայաստանից դուրս են գնում»:

Մանրամասները՝ տեսանյութում