Արցախի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը՝ ստանալով 88 % ձայն, Մասիս Մայիլյանը՝ 12%

Արցախի ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47 165 ընտրող:

Ստորև ներկայացված է, թե յուրաքանչյուր շրջանում նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը որքան քվե է ստացել: Նշենք, որ պայքարն ընթանում էր նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մաիլյանի միջև: Քվեարկության առաջին փուլում Արայիկ Հարությունյանն ստացել էր 36 076 քվե (49.26 տոկոս), Մասիս Մայիլյանը՝ 19 360 քվե (26.4 տոկոս):

Եվ այսպես՝ Արայիկ Հարությունյանն ընտրվել է ԱՀ նախագահ, նա ստացել է 39 860 ձայն, իսկ Մասիս Մայիլյանը՝ 5428 ձայն:

Ստեփանակերտում Արայիկ Հարությունյանի օգտին ընտրությանը մասնակցած 12 721 հոգուց քվեարկել է 11 051 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 1168 հոգի, 502 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Ասկերանի շրջանում ընտրությանը մասնակցած 6712 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 5672 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 802, 238 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Հադրութի շրջանում ընտրությանը մասնակցած 5063 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 4193 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 625 հոգի, 245 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Մարտակերտի շրջանում ընտրությանը մասնակցած 6825 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 5734 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 842 հոգի, 248 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Մարտունու շրջանում ընտրությանը մասնակցած 8897 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 7386 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 1145 հոգի, 366 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Շահումյանի շրջանում ընտրությանը մասնակցած 2100 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 994 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 114 հոգի, 49 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Շուշիի շրջանում ընտրությանը մասնակցած 3962 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվերկել է 1477 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 282 հոգի, 85 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Քաշաթաղի շրջանում ընտրությանը մասնակցած 3756 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 3174 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 445 հոգի, 137 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Երևանի 1 ընտրական տեղամասում քվեակությանը մասնակցած 190 հոգուց Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 179 հոգի, Մասիս Մայիլյանի օգտին՝ 5 հոգի, 6 քվեաթերթիկ եղել է անվավեր: