Առաջարկ պարետին

Առաջարկս ուղղում եմ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին։

Առաջարկում եմ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հաջորդ միջոցառում-ծրագիրը վերաբերի ՀՀ զինված ուժերին և պաշտպանության բանակին։

Չնայած 2020 թ. մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ հնարավորինս սահմանափակվեն այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ)՝ նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր և ի շահ բարձրագույն արժեք հանդիսացող զինծառայողների առողջական վիճակի ու հնարավոր բարդություններից խուսափելու, և դեռևս շարունակվում են իրականացվել լայնածավալ բուժկանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարությունում ս.թ. մարտի 17-ից դադարեցվել է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը: Այնուամենայնիվ, առաջարկում եմ` անկախ Կառավարության կողմից ընդունված միջոցառումներից և ծրագրերից օգտվելու իրավունք ձեռք բերած պայմանագրային զինծառայողներից և սպայական կազմից, հաջորդ միջոցառման թիրախ հանդիսանան ՀՀ զինված ուժերի և պաշտպանության բանակի զինծառայողները` առավելությունը տալով սահմանը պահողներին և նրանց ընտանիքներին:

Հ.Գ. Հուսով եմ, որ հաջորդ միջոցառումով թիրախ կհանդիսանան պետական հանրակրթական դպրոցների այն ուսուցիչներն և պետական ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմերը, ովքեր չեն օգտվել նախորդ միջոցառումներից:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Առաջարկ պարետին.Առաջարկս ուղղում եմ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին Tigran Avinyan / Տիգրան…

Опубликовано Artur R Tovmasyan Вторник, 14 апреля 2020 г.