Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ

Արայիկ Հարությունյանը նախնական տվյալներով ստացել է ձայների 87%-ը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել  «Ազատ Հայերնիք» կուսակցության  ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Նախնական արդյունքները՝ ավելի քան  87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր անցկացվել են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ  103 637  ընտրող, ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):

ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս):