Կեսգիշերային հեքիաթ մեծերի համար

Լինում են, չեն լինում մի չարքաշ նախարար ու մի չարքաշ պատգամավոր են լինում։ Սրանք էնքան են չարքը քաշում, որ իրենք էլ չարանում են և դառնում են քաշող․․․

Ապրում են այսպես չար-քաշ, ու երբ հասկանում են, որ իրենց քաշած չարին համարժեք գումար չեն վաստակում, սկսում են իրար քաշքշել։ Էնքան են քաշում ու չարքաշում, որ վերջում հայտնվում են մի մութ անտառում, որտեղ թավշյա գայլը նրանց ուտում է և իր չարը քաշում-հեռանում․․․

Երկնքից ընկնում են անթիվ-անհամար ինքնապարգևատրման թերթիկներ, և թավիշի երբեմնի հավատացյալները հասկանում են վերջապես, որ հենց իրենք են միշտ մնալու չարքաշ․․.

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Կեսգիշերային հեքիաթ մեծերի համարԼինում են չեն լինում մի չարքաշ նախարար ու մի չարքաշ պատգամավոր են լինում։ Սրանք էնքան…

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 9 апреля 2020 г.