Հետաքրքիր է՝ ի՞նչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին…

Не выдержала душа поэта…

Հետաքրքիր է՝ ի՞նչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին, ընդ որում՝ պատկերավոր բառապաշարով և ոչ ամենևին Նախագահին հարիր։

Եթե խոսվում է վիրուսային պատերազմից և պատերազմի կանոններից առհասարակ, նախ թող ինքը՝ իր նույն պատկերավոր բառապաշարով պարզաբանի, թե ինչու՞ է առ այսօր մեր ժողովուրդը իր ղեկավարած տարիները հիշում ոչ թե ազատագրական պայքարի և փառապանծ հաղթանակի, այլ մութ ու ցուրտ, թալանի, քաղաքական սպանությունների, մտավորականության ջարդի և արտագաղթի, հետապնդումների և սովի մատնված տարիներ։ Միգուցե այն պատճառով, որ իրենք հայրենասիրությունը կեղծ կատեգորիա են համարում, իսկ մեր արյունով ազատագրված հայրենիքը՝ անպետք տարածքներ։ Բոլորին հայտնի այս թեզերից մեկի հեղինակը ԼՏՊ-ն է, մյուսինը` իր քաղաքական հոգեզավակ Նիկոլը։

Իսկ այսօր նա որոշել է խոսել և դավաճան անվանել այն մարդկանց, ովքեր չեն կիսում իրենց թեզերը և պայքարում են ազգային ինքնության համար, երկիր չկորցնելու համար, պետականություն չկորցնելու համար։

Հուզական երանգներով մանիպուլիացնող, ածականներով, սպառնալիքներով, հեգնանքով գրված տեքստի հեղինակը դարձյալ լծված է հային հայի դեմ հանելու իր հարազատ գործելաոճին։

Այսուհանդերձ գիտակցելով այս ամենը և չտրվելով սադրանքների՝ պարզորոշ երևում է՝ ապազգայինները ցայտնոտի մեջ են, որովհետև վախերը սաստկանում են, շուտով շատ բան է բացահայտվելու:

Պարզ է՝ ինչ կշիռ և նշանակություն ունի, այն հանգամանքը, երբ.

  1. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ այցելելու է 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի լսումներին և պահանջում է, որպեսզի ամբողջ ընթացքը ձայնագրվի։
  2. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այլևս անհնարին է դառնում կեղծ մեղադրանքներով, էժանագին բամբասանքների հիմքով պահել կալանքի տակ։
  3. Իսկ ՀՀ ռազմավարական դաշնակից գործընկեր ՌԴ-ն, Հայաստան է ուղարկում ԶՈւ-ի մասնագետների թիմ՝ COVID 19-ի հետազոտությունների լաբորատորիայով, որը աշխատելու է ոչ միայն 102-րդ ռազմաբազայի այլև ՀՀ ԶՈՒ-ի համար։

Եվ սա այն դեպքում, երբ և՛ ԼՏՊ-ն, և՛ Նիկոլը տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց հակառուսական քարոզչությամբ:

Իսկ թե ով է հայրենասեր և ով է պետական դավաճան, շուտով հաստատ պարզ է դառնալու։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Не выдержала душа поэта…Հետաքրքիր է, ի՞նչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և…

Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Вторник, 7 апреля 2020 г.