Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում. ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈՒ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:

Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:

Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈՒ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈՒ մասնագետները»: