Բուժաշխատողներն արձագանքել են առողջապահության նախարարի կոչին

Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի /բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: