Խաղաղությունը անհատական և միասնական ջանք է պահանջում

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն չորս տարի է ապրիլի 2-ի առավոտը սկսվում է մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով։

Արմենակը, Ռոբերտը, Ժորան, Քյարամը, Հովսեփը, Արգիշտին, Բենիամինը և Ապրիլյանի մնացած հերոսներն իրենց սխրանքներով մնացին պատմության քառուղիներում, մնացին մեր հիշողության մեջ ու մեր աղոթքներում։

Նրանց ոգին ամուր էր, կամքը` անկոտրում, նպատակներն` արդար: Նրանք լցված էին հայրենասիրությամբ ու ոգևորված հայրենիքը պաշտպանելու վեհ գաղափարով։

Խոնարհվում ենք Ձեր շիրիմների առաջ, խոնարհվում ենք Ձեր կատարածի և Ձեր հայրենասիրության առաջ։

Ապրիլի 2-ը միայն Ապրիլյան մարտական գործողությունների տարելիցը չէ, այն նաև կատարվածը վերարժևորելու, վերաիմաստավորելու ամսաթիվ է։

Ապրիլի 2-ը ոչ միայն մեր հերոս զոհերի հիշատակը հարգելու ամսաթիվ է, այլև խաղաղության գնահատման, խաղաղությունը որպես բացարձակ արժեք դիտարկելու ամսաթիվ։

Խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են։ Խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել։

Խաղաղությունը անհատական և միասնական ջանք է պահանջում։

Ուստի սկսենք այսօրվանից և մեր ամեն օրն ուղղենք հանուն խաղաղության հաստատման, հանուն մեր ապագայի, հանուն մեր երեխաների բարեկեցիկ կյանքի, հանուն այսօր Եռաբլուրում ննջող մեր հերոսների հիշատակի։

Լուսանկարը՝ Արեգ Վարդանյանի

Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Սիրելի՛ հայրենակիցներ,Արդեն չորս տարի է ապրիլի 2-ի առավոտը սկսվում է մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով։…

Опубликовано Anna Hakobyan Четверг, 2 апреля 2020 г.