Տավուշում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. մարզպետ

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժհաստատություն, իրենց լավ են զգում»,-գրել է մարզպետը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ի դրությամբ ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակվելու 532 հաստատված դեպք: