Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի

Հայաստանում մարտի 30-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 50 դեպք, այս մասին տեղեկանցում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- գրել է նա:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 532 է:  Փաստացի բուժվում են 499-ը, ապաքինվել են 30-ը, կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել է մահվան 3 դեպք: