Պարոն նախարար, վիճակը այդքան վա՞տ է, որ սա արդեն վերջին միջոցն է: Բա՞ն գիտեք, եկեք ասեք (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին փոփոխությունների փաթեթը։

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադառնալով փոփոխությունների փաթեթին՝ նշեց. «Ժողովուրդ ջան, ձեզ ինչ եղավ: Մանիպուլյացիայից եք խոսում, երեկ բա բոլորս համաձայն էինք, նույն բան էինք խոսում: Փաստորեն երեկ մանիպուլիացիա չէ,ր էսօր մեկ էլ արի ու տես մանիպուլյացիա է: Ինչումն է մանիպուլյացիան,  նրանում, որ ասում ենք, որ օրենքը չի աշխատի: Հա, չի աշխատի օրենքը, հաստատ չի աշխատի: Տպավորություն եք ստեղծում, որ դուք կյանքեր եք փրկում, ընդդիմությունն էլ դեմ է: Եթե կյանքեր եք փրկում, այնպես արեք, որ 20 հոգուց ավելի մարդիկ չհավաքվեն: Խի՞ չեք կարում անել, իշխանություն: Հավաքվում են, դորս եկեք բակերում նայեք»: Արման Աբովյանը դիմելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հարցրեց. «Պարոն նախարար, սա վերջին միջո՞ցն է: Վիճակը այդքան վա՞տ է, որ սա արդեն վերջին միջոցն է: Բա՞ն գիտեք, եկեք ասեք:

Մանրամասները՝ տեսանյութում