Երբ օղիով, պինցետով էիք պայքարում կորոնավիուսի դեմ, ասում էինք՝ պետք է արտակարգ դրություն մտցվի (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին փոփոխությունների փաթեթն է։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը անդրադառնալով փոփոխությունների փաթեթին՝ նշեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երբ մարդը քաղաքական գործիչ է դառնում, մոռանում է իր մասնագիտական գիտելիքները: Մենք քաղաքական գործիչ ենք դառձել նաև մասնագիտական գիտելիքներն օգտագործելու շնորհիվ: Էնպես որ, մի դավաճանեք ձեր մասնագիտական գիտելիքներին: Եթե արտակարգ դրությունից եք խոսում, թույլ տվեք հիշեցնել ձեզ, որ ձեզնից շատ ավելի վաղ մենք էինք ասում, որ օր առաջ արտակարգ դրություն պետք է հայտարարվի և մտցվեն սահմանափակումներ, մինչդեռ դուք օղիով և պինցետով էիք պայքարում կորոնավիուսի դեմ: Իմ մոտ տպավորություն է նաև, որ այստեղ իշխող քաղաքական ուժի պատգամավորները ընդամենը մեկ առաքելություն ունեն՝ պաշտպանել կառավարությանը ընդդիմությունից»:  Տարոն Սիմոնյանը հավելեց. «Արդյո՞ք  համաչափ է այն գործիքը, որ դուք որոշել  եք գործի դնել՝ ոչ, քանի որ սահմանափակումները մարդու իրավունքների բնագավառում մեծ են և այդ մեծ սահմանափակումներով դուք չեք հասնում ցանկալի նպատակի»:

Մանրամասները՝ տեսանյութում