Շուտով մեր հեռախոսները կոչվելու են ՀԵՌԷԿՐԱՆՆԵՐ

Ականջդ կանչի Օրուել, դու այս ամենի մասին շատ վաղուց գիտեիր։

«Հեռէկրանը միաժամանակ և ընդունիչ էր և հաղորդիչ: Այն որսում էր Ուինսթոնի արտաբերած ցանկացած հնչյունը, եթե չափազանց ցածր շշուկով չէր ասվում, ավելին՝ քանի դեռ պղտոր սկավառակի տեսադաշտում էր, Ուինսթոնը ոչ միայն լսելի էր, այլև տեսանելի: Իհարկե, ոչ ոք չէր կարող ասել՝ տվյալ պահին իրեն հետևո՞ւմ են, թե՞ ոչ: Ի՞նչ հաճախականությամբ ու կարգացանկով է քո անհատական մալուխին միանում Մտքի ոստիկանությունը, դրա մասին կարելի էր միայն գուշակություններ անել: Բացառված չէր, որ հետևում էին բոլորին և օրնիբուն: Համենայնդեպս, կարող էին միանալ ցանկացած պահի: Մարդիկ ստիպված էին ապրել և ապրում էին բնազդի վերածված սովորույթի ուժով այն գիտակցությամբ, որ լսում են բոլոր շշուկներդ, հետևում քո յուրաքանչյուր շարժմանը, բացի խավարում կատարվածից»։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Շուտով մեր հեռախոսները կոչվելու են ՀԵՌԷԿՐԱՆՆԵՐԱկանջդ կանչի Օրուել, դու այս ամենի մասին շատ վաղուց գիտեիր։«Հեռէկրանը…

Опубликовано Arsen Babayan Понедельник, 30 марта 2020 г.