Ֆրանսիան կորոնավիրուսի պատճառով զորքերը դուրս է բերում Իրաքից. Figaro

Ֆրանսիան, մինչև նոր հրահանգը, կորոնավիրուսի տարածման պատճառով իր զորքերը դուրս է բերում Իրաքից: Այս մասին լույս հինգշաբթի հայտնել է Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գլխավոր շտաբի հայտարարությունը:

Չորեքշաբթի օրը ֆրանսիական ռազմական զորախմբի դուրսբերումը Իրաքից հայտնել է նաև Իրաքի ռազմական հրամանատարությունը:

«Իրաքի կառավարության հետ համագործակցելով՝ կոալիցիան (ԻՊ-ի խմբավորման դեմ գործող) որոշել է կարգավորել իր ներկայությունը Իրաքում և ժամանակավորապես դադարեցնել իրաքյան անվտանգության ուժերի մարզումը, հատկապես հաշվի առնելով առողջապահության ոլորտի ճգնաժամը»,- գլխավոր շտաբի հաղորդագրությունը մեջբերել է թերթը:

Այսպիսով, «Ֆրանսիան որոշել է, նախքան նոր հրամանը, Իրաքում տեղակայված  Chammal գործողության զինվորականների դուսր բերել»:

Զորքերի դուրսբերումը կսկսվի մարտի 26-ին: