Ռուսաստանում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փորձարկման մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը:

Նշվում է, որ Ռոսպոտրեբնադզորի ենթակայությամբ «Վեկտոր» վարակաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնում ամենակարճ ժամանակահատվածում վեց տարբեր տեխնոլոգիական հարթակների հիման վրա մշակվել են պատվաստանյութերի նախատիպեր:

Գիտնականները «սկսել են զգայուն լաբորատոր կենդանիների, ներառյալ ցածրակարգ կաթնասունների իմունագենային ուսումնասիրությունները»՝ մշակված բոլոր պատվաստանյութերի նախատիպերով:

Հետազոտողները պետք է մշակեն առավել խոստումնալի և անվտանգ նախատիպեր, որոնք ապահովում են բջջային և հումորալ իմունային պատասխան: Կորոշվի նաև ապագա պատվաստանյութերի կառուցվածքը, դեղաչափը և կիրառման եղանակը:

Գիտնականները ակնկալում են, որ պատվաստանյութի ներդրումը հնարավոր կլինի այս տարվա չորրորդ եռամսյակում:

Վերծանելով վիրուսի գենը

Նախօրեին  ՌԴ առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ ռուս գիտնականները ամբողջությամբ վերծանել են կորոնավիրուսի գենոմը:

Մասնագետներին հաջողվել է հաջորդականացնել (սեկվենացիա) ամբողջական գենոմը Ռուսաստանում վարակված հիվանդից վերցված նմուշից:

Ակնկալվում է, որ ստացված տեղեկությունը կօգնի մշակել պատվաստանյութ և հակավիրուսային դեղեր՝ COVID-19- ի բուժման համար: