Ռուսական «Победа»-ն դադարեցնում է դեպի Հայաստան թռիչքները

«Победа»-ն դադարեցնում է դեպի Գյումրի (Հայաստան) թռիչքները 2020 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

««Победа» լոուքոսթերը 2020 թվականի մարտի 19-ից դադարեցնում է Մոսկվայից Գյումրի թռիչքները՝ կապված Հայաստանի կառավարության կողմից Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հետ», – ասված է հաղորդագրության մեջ: Ուղևորների միջոցների վերադարձը կկատարվի ավտոմատ կերպով։

Հիշեցնենք, որ նախօրեին «Аэрофлот» ավիաընկերությունն է հաղորդել, որ կրճատում է չվերթները դեպի Հայաստան:

Հայաստանը մարտի 16-ից կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով արգելել է 16 երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի քաղաքացիների մուտքը: