«Վերելք»․ Գևորգ Հալաջյան՝ ընդօրինակման արժանի հերոսը (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ներկայացնում է Գևորգ Հալաջյան հայորդու ոդիսականը, որի դեմ անգամ Ոդիսևսի կյանքի պատմությունն է խամրում։
Ստամբուլում ապրող երեսնամյա Գևորգին 1925 թ․ ձերբակալում են քրդական ապստամբական շարժմանն աջակցելու շինծու մեղադրանքով, որի համար մահապատիժ էր սահմանված թուրքական օրենքներով։ Գևորգին մեծ ջանքերի գնով հաջողվում է դատավարության ընթացքում մեղմել իր պատիժը, նրան դատապարտում են 15 տարվա շղթայակապ կալանքի, որից հետո 102 տարի պիտի լիներ հսկողության տակ։
Ազատազրկված Գևորգին ուղարկում են Սեբաստիայի բանտ, որտեղ պահվող 600 կալավորները՝ թուրքեր, քրդեր, չերքեզներ նպատակ են դնում սպանել նրան։
Սակայն ոչ միայն դա նրանց չի հաջողվում, այլև հայորդին դառնում է այդ 600 հոգու առաջնորդը, բանտի ղեկավարության սիրելին։ Ապա նա բանտում սկսում է կազմակերպել վհատության մեջ գտնվող Սեբաստիայի հայությանը։ Իսկ հետո արդեն Թուրքիայում մնացած հայության ինքնակազմակերպման գործն  է ստանձնում։

Մանրամասները՝ տեսանյութում