Իրանը ազատ է արձակել մոտ 85 հազար բանտարկյալի՝ կորոնավիրուսի պատճառով

Իրանը բանտերից ազատ է արձակել մոտ 85 հազար բանտարկյալի՝ կորոնավիրուսի համապատկերին, հայտարարել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Հոլյամհոսեյն Էսմայիլին:

«Մինչև այժմ ազատ է արձակվել մոտ 85 հազար բանտարկյալ»,- Էսմայիլին  մեջբերել է Mizam Online գործակալությունը:

Իրանում կորոնավիրուսի մասին առաջին անգամ իշխանությունները հաղորդել են փետրվարի 19-ին: Այդ ժամանակվանից ի վեր, կորոնավիրուսն ազդել է երկրի բոլոր նահանգների վրա, իսկ հիվանդացածների թիվը, ըստ վերջին տվյալների, 14 991 է, որից մահացել են 853-ը: Առողջացել է գրեթե 5 հազար մարդ: